Աստվածամայրը հրաշագործում է իր սրբազան Գոտու միջոցով ╰⊰¸¸.•¨* Armenian

http://holyvirginmary.wordpress.com

http://armeniaofmyheart.wordpress.com

HOLY VIRGIN MARY, MOTHER OF GOD

ARMENIA OF MY HEART

e63cf30af732e61e75f04784dad44886--viola-blue-flowers

229bbb03e97500c4b3e6a447ecad3f4a--orthodox-icons

Աստվածամայրը հրաշագործում է իր սրբազան Գոտու միջոցով

https://www.orthodoxkyanq.org

https://www.orthodoxkyanq.org/հրաշքներ/աստվածամայրը-հրաշագործում-է-իր-սրբազ/

ՈՒՂՂԱՓԱՌ ԿՅԱՆՔ

26.06.2003թ.

Ստիլիդա

Սրբազան պարտականություն եմ զգում հետևյալի մասին ձեզ գրելու:

Երեք տարի առաջ հնարավորություն ունեի որպես ուխտավոր Աթոս գալու: Այդ ժամանակ քսան տարվա ընդմիջումից հետո հանդիպեցի մանկական ընկերոջս, համադասարանցուս ու համագյուղացուսհայր Պաիսիոսին: Մեկ շաբաթ ինձ իր խցում հյուրընկալեց և այդ ընթացքում ինձ հոգեպես առաջնորդեց: Ի թիվս այլ նվերների Վատոպեդիի մենաստանի Սրբազան Գոտուց մի գոտիկ էլ տվեց` հորդորելով, որ այն կարիքավոր որևէ մեկին տամ: Իսկապես, երբ Ստիլիդա վերադարձա, այն տվեցի մի չբեր զույգի, որ 5-6 տարի ամուսնացած էին, հորդորելով, թե կատարեն ամենն, ինչ գրված է ներփակ գրության մեջ:

Իսկապես, Ամենասրբուհի Աստվածամոր օգնությամբ քիչ ժամանակ անց Էլենին հղի մնաց, իսկ հիմա, երբ ձեզ գրում եմ, շատ առողջ մի տղա ունի: Չգիտեմ, թե նրանք` ծնողները, ձեզ գրավոր տեղեկացրել են այդ մասին, թե ոչ, դրա համար ես էլ ինչպես հայր Գեորգիի, այնպես էլ հայր Պաիսիոսի հորդորով, այս նամակն եմ ձեզ ուղարկում և վկայակոչում հրաշքը:

Ամենասրբուհի Աստվածածինը մեզ հետ:

Օրհնեցեք,

Ստեֆանոս Մարիդակիս

Այսուհետ միայն Աստված

30.01.2004թ.

Հերակլիոն, Կրետե

Այս նամակով ուզում ենք մեր անսահման երախտագիտությունը, ինչպես նաև շնորհակալությունները հայտնել Սուրբ Լեռան Վատոպեդիի սրբազան մենաստանին:

Աստվածային շնորհը, որ բխում է Աստվածամոր Սրբազան Գոտուց, որն օրհնություն ունեք պահելու ձեր վանքում, մեզ էլ օգնեց ունենալու այն, ինչի համար տառապում էինք և փափագում երկար տարիներ, այսինքն` զավակներ:

Ինչ վերաբերում է որդեծնությանը, ապա ես և ամուսինս բազում լուրջ դժվարություններ էինք դիմագրավում: Զգացմունքներն ու իրավիճակներն էլ շատ էին, որոնց մեջ հաճախ հայտնվում էինք, և ես, հատկապես, որպես կին: Բժիշկներ, վիրահատություններ, քննություններ, դեղեր, շատ ծախս, անվերջանալի հույս ու տենչանք, ցավ, տառապանք, լաց, տրտմություն, նեղվածություն, Continue reading “Աստվածամայրը հրաշագործում է իր սրբազան Գոտու միջոցով ╰⊰¸¸.•¨* Armenian”

Advertisements

Անմահ ջուրը – Սբ. Աթանաս Աթոսացու (+1000) – St Athanasius the Athonite ╰⊰¸¸.•¨* Armenian

http://orhodox-heart.blogspot.com

http://armeniaofmyheart.wordpress.com

ARMENIA OF MY HEART

ORTHODOX HEART

1024px-Jermuk_Waterfall31.jpg

ag-Athanasios-Athonitis.png

Սբ. Աթանաս Աթոսացու (+1000)

(St Athanasius the Athonite)

54734562-1024x768.jpg

Անմահ ջուրը

Աղբյուր:

http://www.orthodoxkyanq.org

http://www.orthodoxkyanq.org/ծերերի-խրատներ/anmah-dzur/

ՈՒՂՂԱՓԱՌ ԿՅԱՆՔ

Մեծ Լավրացի մի տարեց ծեր հիվանդ էր ու մահճակալին գամված: Երկար ժամանակ տևեց նրա հիվանդությունը և սպասում էին, որ կննջի:

Մի օր իր հնազանդ վանականին պատվիրում է իրեն Սբ. Աթանաս Աթոսացու այազմայից` օրհնված աղբյուրից ջուր բերել: Վանականը վերցնում է ջրի տարան, սակայն ծուլանում է գնալ մինչև այազմա և մի մոտակա աղբյուրից է ջուր լցնում: Սպասում է ժամանակ անցնի, որպեսզի ծերը չհասկանա, թե չի գնացել այազմա: Եվ այսպիսով, ջուրն իր հիվանդ ծերին է տանում: Ծերն այն ընդունում է հավատքով՝ որպես այազմա. խաչակնքվում է, խմում և տարօրինակ կերպով առողջանում: Այդ պահին վանականի խիղճն իրեն տանջում է ու իր մեղքը խոստովանում: Այդ պահից այդ աղբյուրի ջուրն «անմահ» են կոչում:

Հունարենից թարգմանությունը՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Από την ασκητική και ησυχαστική αγιορείτηκη παραδοση, εκδ. Ιερόν Ησυχαστήριον <Άγιος Ιωάννης Πρόδρομος>, Άγιον Όρος 2011.